Home
Ողջո՛յն,
2014 թուականից միացել եմ Շամլեան Ազգային Վարժարանի ընտանիքին, որպէս հայոց լեզուի և գրականութեան ուսուցիչ. սկզբում իբրև ASL -ի, ապա Առաջին, Երկրորդ և Երրորդ կարգերի դասատու: Վերջին երկու տարիներում դասաւանդել եմ նաև Չորրորդ և Հինգերորդ կարգերը ( այս տարի Հինգերորդ կարգի օգնական):
Ես դասարանում ձգտում եմ ստեղծել գրաւիչ ուսումնական միջավայր, որը դրդում է աշակերտներին ընդունել , փայփայել և կապուած զգալ հայկական ժառանգութեանը լինի դա՝ հայոց լեզու, մշակոյթ, պատմութիւն, աւանդոյթներ, սովորութիւններ, արժէքներ և պատկերացում կազմել, թէ ի՞նչ է նշանակում հայ լինելը:
Բարձրագոյն կրթութիւնս ստացել եմ՝
B.A. Իրանի Սպահանի համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի հայոց լեզու և գրականութիւն և Ամերիկայում ստացել եմ Californian single subject Teaching Credential.
Առօրեայում զբաղւում եմ ընտանիքիս անդամների հետ և տնային աշխատանքներով: Սիրում եմ լսել հայկական երաժշտութիւն և դիտել կինոներ:
Աւետիք Իսահակեան
Մայրենի լեզուի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզուինը՝ սովորում, հասկանում, յիշում…