Anita Gharakhanian
Ես Անիթա Ղարախանեանն եմ։
Ծնուել և սովորել եմ Իրանում։ 2008-ին կեանքի նոր տեսլականով ընտանիքով տեղափոխուել եմ ԱՄՆ։ Նախնական տարիները ծանօթացել եմ աշխատանքային տարբեր բնագաւառներին և ստացել համապատասխան փորձառութիւններ, սակայն և այնպէ՛ս, նախնական մասնագիտութիւնս՝ Հայոց Լեզուի և Գրականութեան սէրն ու կարևորութիւնը և այն սերունդներին փոխանցելու անհրաժեշտութիւնը միշտ եղել է իմ առաջնային նախասիրութիւնը, ինչպէս որ ես այն ստացել եմ իմ աւագ սերնդի դաստիարակիչներից․ և այսօր հպարտ եմ որ Շամլեան Ազգային Վարժարանում պատիւ ունեմ իմ լուման ներդնել հայեցի սերունդ դաստիարակելու գործում։ Եւ ահա համառոտ ակնարկ ազգային, կրթական և հասարակական անցեալից․-
Կրթական Անցեալ
1999-2001 Իրան-Սպահան
Սպահանի Պետական Համալսարանի Հայագիտական ամբիոնի շրջանավարտ
Աշխատանքային Փորձ
2001-2008
- "Ալիք" Օրաթերթի Նոր Ջուղայի մասնաճիւղի թղթակից
- Սբ․ Ամենափրկիչ Վանքի Պատգամաւորական Ժողովի և գրասենեակի Քարտուղարուհի
- "Լևոն Շանթ" թատերախմբի անդամ
- ՌԵՄ "Ռուբէն Երիտասարդական Միութիւն" անդամ "Իրան-Սպահան"
- ՌԵՄ պարբերաթերթի կազմի անդամ
- "Լևոն Շանթ" թատերախմբի անդամ
- Գրական և ասմունքի խմբերի անդամ
2011-2016 ԱՄՆ
- Դեղատան արտոնագրուած աշխատողուհի
2016-2018
- GAIN ծրագրի սպասարկման կառավարիչ
2018-2021
Առողջապահական հաստատութեան ընդունարանի աշխատակից
2021 առ այսօր
- Արևելահայերէն բաժանմունքի 2-րդ դասարանի ուսուցչուհի
- Ուսուցչի օգնական՝ Նախակրթարան, Առաջին, Երկրորդ և Երրորդ Դասարանների
Նախասիրութիւններ
- Ընտանիք և ընկերական ջերմ մտնոլորտ
- Ճամբորդութիւն
- Երգ/երաժշտութիւն/Թատրոն
- Կենդանիների աշխարհ
- Արհեստ/ստեղծարարութիւն/նորաձևութիւն
- ճամբարներ բնութեան գրկում
- Հայ աշակերտութեանը սովորեցնել հայ մշակոյթի եւ լեզուի հզօր արժէքները և սերմանել ազգային գիտակցութեան և հպարտութեան ոգին։
Սիրածս Մէջբերումը
"Այո՛, մեր նախնիները մեզ և աշխարհին փոքր ժառանգութիւն չեն կտակել: Բայց մենք պիտի հասկանանք և հասկանալով չմոռանանք երբէք որ մեր ժառանգութեան մեծագոյն գանձը մեր լեզուն է":
Պ. Սևակ